Բնագիտության և բնության հետ ծանոթացման մեթոդիկա










Ձմեռվա մեր երրորդ նախագիծը

Մեր նախագծի շրջանակներում կրկին գնացինք մեր փոքրիկ ընկերներին հյուր, այս անգամ էլ այցը նվիրելով ձմռանը:Փոքրիկները մեզ տեսնելով արդեն հասկացան, թե ինչու ենք եկել, քանի որ մեր ձեռքերում կային փաթիլներ, չիր ու չամիչ, ձմեռային մրգեր, և մեր ուրախ ձնեմարդուկը:Երեխաների հետ երգեցինք ձմռանը նվիրված տարբեր երգեր, պարեցինք, բանաստեղծություններ ասացինք, խաղացինք, և այդ ուրախ մթնոլորտում համտեսեցինք համեղ նվերներըԵրեխաները մեզ սիրում ու սպասում են: Եվ դա մեզ օգնում է անդադար աշխատել:




Աշնանային մեր երկրորդ նախագիծը



Այսօր   ես  և  իմ  կուրսի ուսանողներով  այցելեցինք  նախակրթարան, որտեղ  սաների հետ իրականացրեցինք <<Աշնանային մրգեր>> նախագիծըՆախագծի նպատակն այն էրոր երեխաները սովորեին աշնանային մրգերի անուններըգույներըերգերբանաստեղծություններ խնձորիտանձինռան, սերկեֆիլի  մասինՆրանց հետ խաղացինք նաև խաղողներով խաղըԱյնուհետև հյուրասիրեցինք  այդ մրգերը սաներինԺամանակը անցավ արդյունավետ և հետաքրքիրԵրեխաներն այնքան ուրախ էինոր մեզ խնդրեցին նորից այցելել իրենց  և  ուրախացնել  նրանց:















ՆախագիծԲնության  մեջ  տեղի  ունեցող   փոփոխությունները աշնանը»
Նպատակը.  Երեխաների  մեջ  ամրապնդել  դիտումներից  ստացած     
                       տպավորությունները   աշնան   առանձնահատկությունների
                       վերաբերյալ,  սովորեցնել   գույները,  մրգերի   անունները

ԸնթացքըԴաստիարակի  դերում  Մերին  և  ընկերները,  երեխաներին
                       համախմբում    են  իրենց     շուրջը  և  նրանց  ուշադրությունը 
                       հրավիրում   աշնանային    պատկերների  վրա`   ծառերի,
                       թփերի,տերևների  գույների վրա  և մենք հարցնում ենք (հիշեցնում  կամ
                      սովորեցնում)  տերևների  գույները`     կանաչդեղինկարմիրԿարող  ենք
                       ցույց  տալ   նաև  տարբեր  ծառերի   դեղձիծիրանիթթի  և այլն
                       տերևներ,  այնուհետև  հարցեր  ենք  տալիս  աշնան վերաբերյալ:
Խաղը`      Երեխաները  բաժանվում  են  3  խմբի ` յուրաքանչյուր  խմբի
                      երեխաներին   տրվում  է  հանձնարարություներբ  քամին  փչի`
                      ու~…ու~…ու~… տերևները   թափվում  են  գետնինհավաքել տարբեր
                      գույնիկանաչդեղին,  կարմիր   տերևները:  Խաղի  ավատին 
                     երեխաները  գուշակում  են  հանելուկներ,  կատարում  աշնանընվիրված                      
                     բանաստեղծություններերգեր,:  Դաստիարակը հանձնարարում  է


                    տանը  նկարել  աշնանային  թեմաներով  նկարներ`մրգեր,ծառեր




Մանրէներ

Մանրէները անզեն աչքով անտեսանելի են, և դասակարգվում են` նախակենդանիներ, վիրուսներ, բակտերիաներ, սնկեր, սպիրոէտաններ, ռիկենստիաներ և այլն: Մանրէների մեծ մասը կարևոր դեր է խաղում  մարդու, բույսերի և կենդանիների կյանքում: Մանրէների շատ տեսակներ էվոլուցիոն պրոցեսում ձեռք են բերել ախտածին հատկություններ և առաջացնում են մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդություններՈրոշ մանրէներ մարդու և կենդանիների օրգանիզմների մշտական բնակիչներն են, և վնաս չէն պատճառում մակրոօրգանիզմին սակայն օրգանիզմի դիմադրողականության անկման պայմաններում` թեր սնուցում, մրսածություն, դրանք ձեռք են բերում ախտածին հատկություններ և կոչվում են պայմանական ախտածին մանրէներ:
Մանրէները  մեր  օրգանիզմում  ավելի  շատ  են  քան  բջիջները:Մարդու զարգացման հետ  զուգնթաց, զարգացել  են  նաև  այդ  մանրէները:Մանրէները  մարդու  մեջ  առաջանում  են  ծննդից հետո:Կան   օգտակար  և  վնասակար  մանրէներ:Որոշ  մանրէներ  կարող  են  առաջ  բերել  տարբեր   տեսակի  հիվանդություններ:Երբեմն  նույն մանրէն  կարող  է  լինել   և  օգտակար  և  վնասակար:Օրինակի  համար  վերցնենք  Հելիկոբակտեր  պիլորին  մանրէ,  որը  առաջ  է  բերում  ստամոքսի  խոց:
Մանրէաբանությունը  միկրոօրգանիզմներն ուսումնասիրող գիտություն, ձևավորվել է մանրադիտակի գյուտից հետո։ Մանրէաբանության հիմնադիրներն են Լ. Պաստյորը, ՌԿոխը և Ի. Մեչնիկովը, որոնք բացահայտել են մանրէների ախտածին դերը և մշակել վարակիչ հիվանդությունների անընկալունակության հիմունքները։ Այժմ նրա որոշ բաժիններ՝ բժշկության, անասնաբուժության, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման պահանջներին համապատասխան, ձևավորվել են որպես առանձին գիտություններ:Կեղտոտ ձեռքերի միջոցով են  մարդուն փոխանցվում և օրգանիզմ ներթափանցում  մի շարք վարակիչ և մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ (աղիքային վարակիչ հիվանդություններ, հեպատիտ Ա, ճիճվային հիվանդություններ, գրիպ և այլն): Հատկապես շատ մանրէներ կան եղունգների տակ (ձեռքի մաշկի վրա գտնվող մանրէների մոտ 95%-ը):Շատ  կարևոր է  պահպանել  ձեռքերի հիգիենան:1928թ. պենիցիլինի հայտնագործումը  մեծ  առաջընթաց  էր  բժշկության  մեջ:Այդ  ժամանակներից  սկսեցին լայնորեն օգտագործել  հակաբիոտիկներ:












Սյունիքի մարզ
Մարզկենտրոնը` Կապան       
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ-ի ապրիլի 12
Տարածաշրջանները` Գորիսի շրջան, Կապանի շրջան, Մեղրիի շրջան, Սիսիանի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 7 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 106 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 128 բնակավայր
Ընդհանուր տարածքը` 4,506 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)` 164,000
Բնակչության խտությունը` 36.4/կմ²
Փոստային ինդեքսը` 3201-3519
ISO 3166-2` AM-SU
FIPS 10-4` AM08

Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:
Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը ևԻրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:

Բնական պայմանները և հարստությունները

Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը` 3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում` 375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:
Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:
Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:
Բնակչությունը
Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ու ասպատակութ­յունների հետևանքով: Նոր և նորագույն ժամանակներում աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:
Քաղաքները
Սյունիքի մարզը ուրբանիզացման մակարդակով գրավում է առաջին տեղը` 71%: Դրան համապատասխան էլ համեմա­տաբար շատ են քաղաքները` Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են: Նրանք քաղաքի կարգավիճակ ստացել են 1930-ական թվականներից հետո: Միայն Գորիսն է, որ քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):
Սյունիքի մարզկենտրոնը` Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:
Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ): Կապանի զարգացումն առաջին հերթին պայմանավորված է պղնձի արդյունաբերությամբ և մեքենաշինությամբ:
Դեռևս միջին դարերից քաղաքին հարող տարածքում գործել են պղնձահանքեր ու պղնձաձուլարան­ներ: Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա: Այժմ էլ քաղաքի արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձարդյունաբերությունն է: Ավելի ուշ ձևավորվել են արդյունաբերության այլ ճյուղեր ևս: Գործում են մեքենաշինական, ավտոնորոգման, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:
Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:

* * *

Սյունիքի մարզում` Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:



Երկիր մոլորակ
1.Երկիր մոլորակի մակերևույթը:
(Քանի մայրցամաք, և  քանի  օվկիանոսներ  կան):
Երկիրն իր առաջացման սկզբնական փուլում եղել է հրահեղուկ գունդ, որի մակերեվույթին  ջերմաստիճանը հասել է 40000C-ի: Միլիոնավոր տարիների ընթացքում այդ հրահեղուկ գունդը սառել է, և մակերևույթին առաջացել է պինդ երկրակեղևը, իսկ շրջապատի ջրային գոլորշիները խտացել ու անձրևի տեսքով թափվել են Երկրի վրա: Սկզբնական փուլում Երկրի մթնոլորտը  բոլորովին այլ կազմություն է ունեցել. նրանում բացակայել է թթվածինը: Թթվածինը մթնոլորտում հայտնվել է շատ ավելի ուշ, երբ Երկրի վրա զարգացել ու տարածվել են բույսերը: Մայրցամաք, երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի տեսքով։ Մայրցամաքների թիվը 6-ն է։ Դրանք են՝  Եվրասիա, Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Անտարկտիդա, Ավստրալիա։Օվկիանոսը աղի ջրի ահռելի զանգված է և ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը (մոտ 361 միլիոն քառակուսի կիլոմետր մակերես) ծածկված է օվկիանոսով՝ ջրային անընդհատ զանգվածով:Լինում  են  5  օվկիանոսներ  դրանք  են՝ Խաղաղ  օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական  օվկիանոս, Հարավային  օվկիանոս, Հյուսիսային  սառուցյալ  օվկիանոս:
2.Երկրակեղևի  կառուցվածքը (հրաբուխներ և երկրաշարժեր ) և  երկիր  մոլորակի  ջրային, օդային  հագուստը  և  մեր  սնող  հողը:
Երկիր մոլորակը ձևավորվել է մոտավորապես 4.54 միլիարդ տարի առաջ, իսկ կյանքն առաջացել է նրա առաջին միլիարդ տարիների ընթացքում։ Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը։Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը։ Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է մինչև 6000 ցելսուսի։ Միջուկումնյութերը հրահեղուկ վիճակում են։ Ենթադրվում է, որ այն կազմված է հիմնականում երկաթից և նիկելից։Հրաբուխների ժայթքումը բնության ահեղ երևույթներից էՀրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի: Մագման Երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է  մակերևույթ: Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ: Երկրի խորքում այն տեղը, որտեղ ապարաշերտերը կտրուկ տեղաշարժվում են, կոչվում է երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն և կարող է գտնվել տարբեր խորություններում:
3.Ինչպիսի  բնական  տեխնածին  աղետներ  գիտեք:
Բնական  աղետները  դրանք  են ՝
Սողանք
Սելավ
Երկրաշարժ
Վարարում,  գետավարարում
Ջրհեղեղներ
Քարաթափում
Ձնահյուս
Փոշեփոթորիկ
Մրրիկ
Փոթորիկ
Պտտահողմ, մրրկասյուն
Փոթորկանք
Երաշտ
Խորշակ
Համաճարակներ
Միներգետիկ  գործընթացներ:
Տեխնածին աղետներն առաջացել են նոր տեխնոլոգիաների հայտնաբերմանը զուգահեռ։ Նման պատահարներն այնանխուսափելի փոխհատուցումն են,որ մարդիկ ստիպված են վճարել տեխնոլոգիական առաջընթաց ի բարիքներից օգտվելու դիմաց:Տեխնածին աղետներից  են  տեխնածին բնույթի  վթարներն  ու  աղետները, ճառագայթային ( ռադիացիոն) աղետներ, Աշխարհում  պահպանվող ռազմական  վտանգը, Համաճարակներ:

4.Քանի  մարզերի  է  բաժանվում  ՀՀ,  որոնք  են  դրանք:
Հայաստանի հանրապետությունը  բաժանվում   է   10  մարզերի:
Արագածոտն-Աշտարակ
Արարատ-Արտաշատ
Արմավիր-Արմավիր
Գեղարքունիք-Գավառ
Լոռի-Վանաձոր
Կոտայք-Հրազդան
Շիրակ-Գյումրի
Սյունիք-Կապան
Վայոց  ձոր-Եղեգնաձոր
Տավուշ- Իջևան                   


Վեներա               





Արուսյակ
Հասարակածային տրամագիծը՝ 12.100 կմ
Զանգվածը՝ 4,9.1024 կգ
Միջին հեռավորությունը Արեգակից՝ 108 մլն կմ
Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 42 մլն կմ
Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 243 երկրային օր
Արեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)՝ 225 երկրային օր
Մակերևույթի միջին ջերմաստիճանը՝ 480օC
Արբանյակներ՝ չունի
Մթնոլորտը՝ ածխաթթվական գազ (96 %) և ազոտ (4 %)
Վեներան Արեգակից հեռավորությամբ` երկրորդ և Երկրին ամենամոտ մոլորակն է: Ըստ չափերի՝ Վեներան Երկրի գրեթե երկվորյակն է, սակայն շիկացած, անջուր, բարձր (93 մթն) մթնոլորտային ճնշմամբ մոլորակ է: Երկնքում 3-րդ պայծառ մարմինն է՝ Արեգակից և Լուսնից հետո: Այս մոլորակն իր անվանումն ստացել է հին հռոմեական դիցաբանության գարնան, ծաղկունքի ու պտղաբերության աստվածուհի Վեներայի անունից
Վեներան Արեգակի մայրամուտից անմիջապես հետո կարելի է տեսնել երկնքի արևմտյան, իսկ արևածագից անմիջապես առաջ՝ արևելյան մասում: Այդ պատճառով Վեներան անվանում են Երեկոյան (կամ Առավոտյան) աստղ: Հայերը նրան անվանել են նաև Աստղիկ, Գիշերավոր, Ելաստղ և այլ անուններով:
Տիեզերական սարքերի (հիմնականում ամերիկյան «Մագելան», խորհրդային «Վեներա–15» և «Վեներա–16») օգնությամբ ստացված տեղեկությունների համաձայն՝ Վեներայի մակերևույթը մեծ մասամբ հարթավայրային է: Այդտեղ կան 2 ընդարձակ լեռնային շրջաններ, որոնք կարելի է դիտարկել որպես մայրցամաքներ: Նրանցից մեկը հյուսիսում է, և կոչվում է Իշտարի երկիր, մյուսը՝ հասարակածի մոտ, և կոչվում է Աֆրոդիտեի երկիր:
Երկրից դիտելիս Վեներայի տեսքն ու չափերը փոփոխվում են և, ինչպես Լուսնին, նրան նույնպես բնորոշ  են փուլային փոփոխությունները. երբ Վեներան գտնվում է Արեգակի՝ Երկրին հակադիր կողմում, երևում է փոքրիկ սկավառակի տեսքով, իսկ Երկրին մոտենալով՝  ավելի մեծ է թվում, բայց երևում է նրա սկավառակի միայն մի մասը: Ամենամեծ տեսքով Վեներան Երկրից երևում է իր մանգաղաձև փուլում
Երկրից Վեներայի մակերևույթը տեսանելի չէ, որովհետև այն պատված է խիտ ամպերով: Դրանք բոլորովին նման չեն ջրի մանրագույն կաթիլներից կազմված երկրային ամպերին: Վեներայի ամպերը կազմված են ծծմբական թթվի կաթիլներից: Ծծումբը Վեներայի մթնոլորտում հայտնվել է մոլորակի հզոր և երկարատև հրաբխային գործունեության հետևանքով:
Մոլորակն ունի քարե ապարներից կազմված պինդ կեղև: Նրա վրա չափազանց շոգ է, և ջուրը չի կարող պահպանվել հեղուկ վիճակում: Կեղևի տակ գտնվում է ավելի խիտ ապարներից կազմված միջնապատյանը, իսկ մոլորակի կենտրոնում կիսահալված մետաղական միջուկն է:

Վեներայի մակերևույթի բարձր ջերմաստիճանը առաջացել է նրա մթնոլորտը կազմող ածխաթթվական գազի առաջացրած ջերմոցային էֆեկտի արդյունքում: Միլիոնավոր տարիների ընթացքում, այդպիսի ջերմոցային էֆեկտի ազդեցությամբ, Վեներայի ջերմաստիճանը հասել է 480օC-ի և կշարունակեր բարձրանալ, եթե նրա ամպերը չանդրադարձնեին արեգակնային ջերմության 80 %-ը:






Յուպիտեր



Լուսնթագ
Հասարակածային տրամագիծը՝ 142.800 կմ
Զանգվածը՝ 1,89x1027 կգ
Միջին հեռավորությունը Արեգակից՝ 778 մլն կմ
Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 590 մլն կմ
Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 9 ժամ 50 րոպե
Արեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)՝ 11,9 երկրային տարի
Ամպերի վերին եզրի ջերմաստիճանը՝ – 160օC
Արբանյակների քանակը՝ 63



Յուպիտերն Արեգակնային համակարգի ամենամեծ և զանգվածեղ մոլորակն է, Արեգակից հեռավորությամբ` հինգերորդը: Այս մոլորակն իր անվանումը ստացել է հին հռոմեական դիցաբանության երկնքի աստված Յուպիտերի անունից
Յուպիտերը հիմնականում ջրածնից կազմված գազի (նաև հեղուկ) վիթխարի գունդ է: Նրա 1000 կմ-ից ավելի հաստությամբ մթնոլորտը կազմված է հիմնականում գազային ջրածնից (որոշ քանակությամբ հելիումի խառնուրդով), ինչպես նաև սառցաբյուրեղներից, ամոնիակից ու նրա միացություններից կազմված ամպերից: Մթնոլորտի ստորին շերտերում բարձր ճնշման ազդեցությամբ ջրածինը գտնվում է հեղուկ վիճակում, իսկ ավելի խորքերում` գերբարձր ճնշման տակ՝ հավանաբար մետաղական վիճակում
Այս մոլորակի մակերևույթի ամենաուշագրավ երևույթը Կարմիր մեծ բիծ կոչված ձվաձև տիրույթն է, որ երևում է արդեն 300 տարի: Մինչև տիեզերական սարքերի Յուպիտեր հասնելն աստղագետները չէին կարողանում հասկանալ այդ երևույթի պատճառը: Այժմ արդեն հայտնի է, որ դա հսկայական պտտահողմ է Յուպիտերի մթնոլորտում, որի չափերը 3 անգամ գերազանցում են Երկրի տրամագիծը
Յուպիտերն ունի քարաբեկորներից ու սառույցից կազմված օղակներ, որոնք նրա շուրջը պտտվում են 7 ժամում:
Յուպիտերն ունի 63 արբանյակ, որոնցից 4 ամենամեծերը երևում են նաև սովորական հեռադիտակով: Այդ 4 արբանյակները դեռևս 1610 թ-ին հայտնագործել է Գալիլեո Գալիլեյը, այդ պատճառով դրանք կոչվում են նաև գալիլեյյան արբանյակներ: Ըստ Յուպիտերից ունեցած հեռավորության՝ գալիլեյյան արբանյակներն են Իոն, Եվրոպան, Գանիմեդը և Կալիստոն: Գանիմեդը Յուպիտերի և ամբողջ Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակն է: Նրա տրամագիծը 5262կմ է, այսինքն՝ այն փոքր-ինչ ավելի մեծ է նույնիսկ Մերկուրի մոլորակից: Իսկ Յուպիտերի ամենափոքր արբանյակի՝ Լեդայի տրամագիծն ընդամենը 15 կմ է:
1973 թ-ին ամերիկյան «Պիոներ-10» տիեզերական սարքն առաջին անգամ մոտ տարածությունից լուսանկարել է Յուպիտերի բազմագույն մթնոլորտը:



Բջիջ

Բջիջը բուսական և կենդանական օրգանիզմների կառուցվածաքային և ֆունկցիոնալ միավոր է, որն ընդունակ է ինքնուրույն գոյություն ունենալ, ինքնավերարտադրվել և զարգանալ:
Մանրադիտակի տակ դիտելով բույսերի խցանային հյուսվածքի նուրբ կտրվածքները՝ անգլիացի գիտնական Ռ. Հուկը նկատեց, որ հյուսվածքը կազմված է մանր խորշիկներից, որոնք միմյանցից անջատված են միջնապատերով: Նա դրանք անվանեց բջիջներ: Հետագայում անգլիացի գիտնական Գրյուն և իտալացի Մալպիգին մանրադիտակային «պարկիկներ» (բջիջներ) հայտնաբերեցին բույսերի տարբեր օրգաններում: Անգլիացի բուսաբան Թ. Բրոունը (1831 թ-ին) խոլորձի բջիջներում նկատեց  գնդաձև կառուցվածքներ, որոնց անվանեց կորիզ: Գերմանացի գիտնականներ Մ. Շլայդենը և Թ. Շվանը (1838–39 թթ-ին) հաստատեցին, որ բջիջները բուսական և կենդանական օրգանիզմների հիմնական տարրերն են:

Բջջի բացահայտման 
պատմությունից

Բջիջները մանրադիտակային գոյացություններ են, ունեն մի քանի միկրոմետրից (բակտերիաներ) մինչև 10–50 միկրոմետր և ավելի մեծություն: Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն: Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից: Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ և տարբեր ներառուկներ: Կենդանիների բջիջների ներառուկներից են կորիզը, միտոքոնդրիաները, ներպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, լիզոսոմները և այլն, իսկ բույսերինը ներառում է նաև պլաստիդներ, որոնցից առավել կարևոր են քլորոպլաստները: Բջիջներն արտաքինից պատված են բջջապլազմային թաղանթով, որն ունի բարդ կազմություն և կատարում է տարբեր ֆունկցիաներ: Կորիզը պարունակում է միկրոկառուցվածքներ, որոնք կրում են բջջի ժառանգական տեղեկությունները: Բջիջների մեծամասնությունն ունի 1 կորիզ, բայց կան նաև երկ- և բազմակորիզավորներ: Կորիզն արտաքինից սահմանազատված է թաղանթով, որի ծակոտիներով դեպի բջջապլազմա կարող են անցնել նույնիսկ խոշոր մոլեկուլներ (օրինակ՝ տեղեկակիր ռիբոնուկլեինաթթուները), որոնք գենետիկական տեղեկություն են հաղորդում (փոխանցում) բջջային որոշակի սպիտակուցների սինթեզի մասին:
Բջիջների կողմից սինթեզվող որոշ նյութեր կամ վերջնանյութեր հեռացվում են բջիջներից հյութազատության, արտազատության օգնությամբ:
Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաները, որոշ ջրիմուռներ ու սնկեր, նախակենդանիները) կազմված են 1 բջջից: Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմատեսակ բջիջներից (օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1014 բջիջներից), որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում:
Ժամանակակից դասակարգմամբ բջիջները բաժանում են ըստ հյուսվածքի տեսակի՝ էպիթելային, շարակցական, ոսկրային, մկանային, նյարդային, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ: Մկանային բջիջներից գոյանում են մկանները, որոնցով պայմանավորված է շարժվելու ունակությունը, արյան կարմիր բջիջները տեղափոխում են թթվածինը, մաշկի բջիջները պաշտպանիչ ծածկ են ստեղծում մարմնի համար, նյարդային բջիջներն ընկալում են ցավը, տաքը, ցուրտը և գրգիռը փոխանցում օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկի` գլխուղեղի նյարդային բջիջներին և այլն:






Արբանյակներ



Արբանյակները երկնային մարմիններ են, որոնք պտտվում են որոշակի հետագծով ավելի խոշոր երկնային մարմինների շուրջը:
Լինում են բնական և արհեստական արբանյակներ: Արհեստական արբանյակներն ստեղծել է մարդը: 1957 թ-ի հոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունը երկրամերձ ուղեծիր դուրս բերեց Երկրի առաջին արհեստական արբանյակը, որը ոչ մեծ փայլուն մի գունդ էր՝ արտաքին 4 անտենաներով
Մեր օրերում Երկրի շուրջն արդեն պտտվում են հազարավոր արհեստական արբանյակներ: Երկրի արհեստական արբանյակները մերձերկրյա ուղեծիր են դուրս բերվում կրող հրթիռների, «Կոսմոս» կամ «Շաթլ» տիպի տիեզերական սարքերի օգնությամբ: Արհեստական արբանյակների մի մասը հաղորդում է ռադիո-, հեռուստա- և հեռախոսային ազդանշաններ, մյուսները նկարահանում են Երկրի մակերևույթը և ուսումնասիրում տիեզերական տարածությունը: Արբանյակը տիեզերքում շարժվում է որոշակի` շրջանաձև կամ ձվաձև հետագծով, որն անվանում են ուղեծիր: Արբանյակը շարժվում է իր ուղեծրով և չի թռչում հեռավոր Տիեզերք, որովհետև նրան պահում է մոլորակի ձգողության ուժը

Երկրի մակերևույթից 300 կմ հեռավորության վրա գտնվող արբանյակը 1 պտույտը կատարում է 90 րոպեում, իսկ մոտ 36 հզ. կմ հեռավորությամբ պտտվող արբանյակի պտտման պարբերությունը հավասար է արդեն 24 ժամի, այսինքն՝ 1 օրվա

Արբանյակային հեռուստահաղորդակցման միջազգային միությունը (Ինթելսաթ) կապի արբանյակների լայն ցանց ունի երկրակայուն ուղեծրում: Այժմ պատկերացրեք տիեզերական տարածությունում գտնվող 2 կետ, որտեղ Երկրի ու Լուսնի ձգողության ուժերը միմյանց հավասար են, և որոնք Երկրի ու Լուսնի ծանրության կենտրոնների հետ գտնվում են միևնույն հարթության մեջ (այդ կետերն անվանում են լիբրացիայի եռանկյունային կետեր): Այդտեղ տեղավորված արբանյակները կգտնվեն կայուն հավասարակշռության մեջ և Երկրի ու Լուսնի նկատմամբ մշտապես կպահպանեն իրենց սկզբնական դիրքը

Գիտական արբանյակներում փորձարկվում են նաև տիեզերական ապագա թռիչքների համար նախատեսվող սարքեր, կատարվում կենսաբանական, բժշկական, տարբեր տեխնոլոգիական փորձերՕդերևութաբանական արբանյակներն արժեքավորտեղեկություններ են տալիս օդային զանգվածների շարժման մասին և օգնում կանխագուշակելու եղանակըԳեոդեզիական արբանյակների օգնությամբ քարտեզագիրները որոշում են Երկրի առանձին կետերի կոորդինատները, լուսանկարում մեր մոլորակի մակերևույթըՆավագնացության արբանյակներով, ինչպես առաջներումաստղերովԱրեգակով և Լուսնով, կողմնորոշվում են նավերն ու օդանավերըԿապի արբանյակների շնորհիվ կարելի է հեռախոսային կապ հաստատել, լսել ու դիտել ռադիո¬ հեռուստահաղորդումները երկրագնդի ցանկացած վայրից:  Արբանյակներն օգտագործվում են նաև հետախուզական նպատակներովԼրտես-արբանյակները լուսանկարում են Երկրի վրա գտնվող ռազմական օբյեկտները:

Երկրի արհեստական արբանյակների հատուկ տարատեսակներ են ուղեծրային կայանները: Ուղեծրային կայանի և Երկրի կապն իրականացվում է տիեզերանավերով

Արհեստական արբանյակներում մեծ մասամբ օգտագործվում է արևային մարտկոցների էներգիան. դրանք արևի լույսը փոխարկում են էլեկտրաէներգիայի





Մեր   տեղը   տիեզերքում

1.Երկնային  ինչ  մարմիններ  են  մտնում  տիեզերքի  կազմի  մեջ: Տիեզերքը  քնա՞ծ  է:

Տիեզերքը  մեզ  շրջապատող  ամբողջ  աշխարհն  է  լցված  անհամար  աստղերով    ու  այլ  երկնային  մարմիններով:Գալակտիկաները  տասնյակ  միլիարդավոր  աստղերի  համախմբեր  են:Տիեզերքում,  ըստ  գիտնականների  հաշվարկների, կա  մոտ  100  միլիարդ  գալակտիկա:Գալակտիկան, որի  մեջ  մտնում  է  Արեգակը  իր  մոլորակներով,  այսինքն՝  մեր  գալակտիկան,  կոչվում  է  ծիր  կաթին:Տիեզերքը  քնած  չէ,  նա  միշտ  գտնվում  է  շարժման մեջ:

2.Ինչ  է  արեգակնային  համակարգը: Ինչ  համաստեղություններ  գիտեք:

Արեգակը  և  նրա  շուրջը  պտտվող  երկնային  մարմինները  միասին  կազմում  են  Արեգակնային  համակարգը:Արեգակնային  համակարգը  բաղկացած  է  Արեգակից,  նրա  շուրջը  պտտվող  9 մոլորակից,  64  արբանյակից  և  մոտ  2000  գիսավորից  ու  աստղակերպերից:Համաստեղություններն  են  Մեծ  Արջի,  Փոքր  Արջի,  Հերկուլեսի,  Քնարի,  Օրիոնի:

3.Ինչ  է  երկիրը,  ինչպիսի  ձև  ունի,  ինչու  է  երկիրը  պտտվում  արևի շուրջը, ինչու  է  փոխում  արագության ուղղությունը: Ինչ  է  ուղեծիրը:Ինչու  է  լինում  գիշեր,  ցերեկ:

Երկիր,  Արեգակնային  համակարգի  մոլորակ,  ըստ  Արեգակից  ունեցած  հեռավորության   երրորդն  է,  ըստ  մեծության  հինգերրորդը:Երկիր  մոլորակը  առաջացել  է  մոտավորապես  4,6  միլիարդ  տարի  առաջ:Երկիրը պտտվում  է  իր  առանցքի  և  Արեգակի  շուրջը:Իր  առանցքի  շուրջը  կոչվում  է  օրական  պտույտ,  իսկ  Արեգակի  շուրջը  տարեկան պտույտ,  իսկ  Արեգակի  շուրջը  տարեկան  պտույտ,  365օր 5ժամ  48րոպե  46վայրկյան:Երկիրը  լուսավորում  է  Արեգակից:Եվ  քանի  որ  այն  գնդաձև  է,  բնականաբար   ամբողջապես  չի  կարող  լուսավորվել:Լուսավորվում  է  այն  մասը,  որը  ուղղված  է  դեպի  արեգակը:Այն ուղին,  որով    շարժվում   է  մոլորակը  կոչվում   է  ուղեծիր:Երկիր  մոլորակը  արեգակի  շուրջը  պտտվում  է  էլիպսաձև:Երկիր  մոլորակը  շրջապատված  է  մագնիսական  դաշտովորը  ժամանակի  ընթացքում  փոփոխվում է  և  երկրի  մակերևույթը պաշտպանում  Արեգակին  ճառագայթից:

4.Ինչով  է  պայմանավորված  աստղի  գույնը:

Տիեզերքի  հիմնական  մարմինները  ասղերն  են,  որոնք  անթիվ  ու  անհամար  փոքրիկ  լուսատիտիկների  նման  փայլում  են  գիշերային  երկնքում:Աստղերը փոքրիկ ու  անշարժ  են  թվում  միայն  այն պատճառով,  որ  շատ  հեռու  են  մեզնից:Իրականում  դրանք  վիթխարի  շիկացած գազային  գնդեր  են:Աստղերի  ներսում  մշտապես  հզոր  պայթուններ  են  տեղի  ունենում,  որոնց  հետևանքով  լույս  ու  նյութի  մասնիկներ  են  սփռում  տիեզերական  տարածության մեջ:Երկրից  մենք  աստղերին  ենք  նայում  անընդհատ  շարժման  մեջ  գտնվող  օդի  շերտի  միջով,  այդ  պատճառով  աստղերի  լույսը  մեզ  թվում  է  անկայուն  և  գիշերային  երկնքում  ասղերն  ասես  թարթում  են:Ամենա  ջերմ  աստղերը  սպիտակ  են կամ  երկնագույն:Վիթխարի  չափսեր  ունեն  կարմիր  հսկաներ, որոնք  500  անգամ  գերազանցում  է  Արեգակին:Որոշ  աստղեր  կարմրավուն  են  դրանք սառը  աստղերն  են:Արեգակը  պատկանում  է  դեղին  աստղերի  թվին:

5.Ինչպիսի  երկնային  մարմին  է  լուսինըորոնք  են  լուսնի  փուլերըինչպես  են  տեղի  ունենում  արեգակի  ու  լուսնի  խավարումը:


Լուսինը  երկնային  մարմին էայնպեսինչպես  աստղերը ու  մոլորակները:Լուսինը  երկրի  ընկերն էև  գիտնականները  երկրի  արբանյակ  են  կոչում:Երկիրը  պտտվում   է,  լուսինն  էլ  նրա  հետ  պտտվում է  նրա  շուրջը: Լուսնի  փուլերի  դիտվող  ձևերն  են,  որոնք  պայմանավորված  են  դիտորդի  նկատմամբ  լուսնի  լուսավորված  կիսագնդի  տարբեր դիրքերով:Երբ  լուսինը  գտնվում  է  Արեգակի  և  երկրի  միջև,  մեզ  է  ուղղվում  նրա  չլուսավորված  մասը,  այսինքն  այն  չի  երևում:Այդ  փուլը  կոչվում  է  նորալուսին,  1-2  օր  անց  լուսնի  սկավառակի  աջ  կեսը՝  առաջին  քառորդը:Հաջորդ  շաբաթվա  ընթացքում  լուսավոր  մասը  հետզհետե  մեծանում  է,  իսկ  շաբաթվա  վերջում,  երկիրն  է  ուղղվում  նրա  լուսավոր  մասը՝ լիալուսին:Նորալուսնի  ժամանակ,  երբ  Արեգակը,  Լուսինը  և  երկիրը  գտնվում  են  գրեթե  մի  ուղղի  վրա,  լուսնի  ստվերն  ընկնում  է   երկրի  վրա  և  երկրի  մակերևույթի  որոշ մասերից  դիտելիս  Արեգակն  ամբողջությամբ կամ  մասամբ  չի  երևում,  որն  էլ  Արեգակի  լրիվ  կամ  մասնակի  խավարումն  է:Լիալուսնի  ժամանակ,  երբ  Արեգակը,  երկիրը  և  լուսինը  գտնվում  են  գրեթե  մի ուղղի  վրա,  երկրի  ստվերն  ընկնում  է  լուսնի  վրա  և  տեղի  է  ունենում  լուսնի  լրիվ  խավարում:


1.Ինչ   է  բնությունը,  որոնք  են  բնության  բաղադրիչները:
Մարդն  ապրում  է  բնության  մեջ:Բնությունն  այն  է  ինչ  շրջապատում  է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները,  աստղերը, մոլորակները:Մարդը  ևս  բնության մասն  է:
2.Ինչու  է  անհրաժեշտ  ուսումնասիրել  բնությունը:
Քանի  որ   մարդն  էլ  է բնության  մի  մասնիկ  պարզել  է,  որ բնության մեջ ամեն  մի փոփոխությունները  ազդում  է  մարդկանց  վրա:
3.Ինչպիսի  բնական  գիտություններ  գիտեք  և  որոնք  են  նրանց  ուսումնասիրությունների  առարկան:
Բնական  գիտություններից  են  աստղագիտությունը՝  գիտություն  տիեզերքի  մասին, Էկոլոգիա, երկրաբանությունը՝ գիտություն  երկրի  ընդերքի մասին, օդերևութաբանությունը՝ գիտություն երկրի մթնոլորտի  մասին, կենսաբանությունը՝ գիտություն  կենդանի  օրգանիզմների  մասին, քիմիան՝ գիտություն  նյութերի  փոխակերպումների  մասին  և  ուրիշ  շատ  գիտություններ:
4.Որոնք  են  բնության ուսումնասիրության գիտական  մեթոդները, և  ինչպիսի  գործիքներ  ու  սարքեր  գիտեք:
Մեթոդը  գիտության անբաժան  մասն  է,  միևնույն  ժամանակ  այն  գիտության զարգացման շարժիչ  ուժն  է:Բնության ճանաչողության ընթացքում  մարդը  կուտակում  է  գիտելիքներ  և համակարգում  դրանք:Բնությունը  ուսումնասիրելու  մի  շարք  մեթոդներ գոյություն  ունեն,  դրանք  են  աստղագիտություն, երկրաբանություն,  կենսաբանություն:Աստղադիտակ, խոշորացույց,  մանրադիտակ, հեռադիտակ, սեյսմաչափ:
5.Ինչպիսի  կարևորագույն  գիտական  հայտնագործություններ  գիտեք,  որոնք  հեղաշրջում  են  առաջացրել   մարդկության կյանքում:

Համակարգչի  ստեղծում , տպագրագրական  մեքենա,  Գալիլեյո  Գալիլեյի  աստղադիտակի  ստեղծումը,  հեռուստացույցը,  բջջային  հեռախոսները, օդորակիչը, ժամացույցը:

                                   Մայքլ  Ֆարադեյ

Ֆարադեյը ծնվել է դարբնի ընտանիքում, սովորել տարրական դպրոցում, այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ: 1813թ-ին նա դարձել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Ժ. Դևիի ասիստենտը Լոնդոնի թագավորական ինստիտուտում, 1825թ-ից եղել է նույն ինստիտուտի լաբորատորիայի տնօրեն, 1833–62 թթ-ին՝ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր: 1824թ-ին Ֆարադեյն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության, 1830թ-ին՝ Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի անդամ:
1821 թ-ին Ֆարադեյը հայտնաբերել է մագնիսի պտույտը հոսանքակիր հաղորդչի շուրջը և հակառակը՝ հոսանքակիր հաղորդչի պտույտը մագնիսի շուրջը: Այս երևույթը հետագայում դարձավ էլեկտրատեխնիկայի հիմքը: 1831 թ-ին նա հայտնագործել է էլեկտրամագնիսական ինդուկցիան,  արտածել է նրա օրենքները, բացահայտել ինքնինդուկցիայի երևույթը, հայտնագործել շղթայի միացման և անջատման ժամանակ առաջացող ուժեղ հոսանքները և պարզել դրանց ուղղությունը: Հայտնագործել է էլեկտրոլիզի 3 օրենքները (Ֆարադեյի օրենքներ): Ներմուծել է շարժունակություն, կաթոդ, անոդ, իոններ, էլեկտրոլիզ, էլեկտրոլիտներ, էլեկտրոդներ հասկացությունները, ստեղծել է վոլտմետրը: Նա ներմուծել է նաև ուժագծերի մասին պատկերացումը՝ ընդունելով դրանց ֆիզիկական գոյությունը: Ֆարադեյն արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների` վերջավոր արագությամբ տարածման գաղափարը: 1845 թ-ին հետազոտելով տարբեր նյութերի մագնիսական հատկությունները՝ հայտնագործել է պարամագնիսականության և դիամագնիսականության երևույթները: Նույն թվականին հայտնաբերել է մագնիսական դաշտում լույսի բևեռացման հարթության պտույտի երևույթը (Ֆարադեյի երևույթ): Ֆիզիկայում հայտնի են նաև Ֆարադեյի գլան, Ֆարադեյի թիվ (Ֆարադեյի հաստատուն), ֆարադացում (էլեկտրաբուժում) հասկացությունները, ֆարադաչափ սարքը (էլեկտրաունակություն չափելու համար):





Комментариев нет:

Отправить комментарий